ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Բայց մենք Րաֆֆիին ե՞րբ ենք վախեցրել»

«Բայց մենք Րաֆֆիին ե՞րբ ենք վախեցրել»
27.02.2013 | 16:34

Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ ասուլիսում անդրադարձավ նաև Արտաշատի քաղաքապետի ծեծին և իր որդու` քաղաքապետի աթոռի վրա աչք ունենալու մասին լուրերին: Մինչ այդ, լրագրողի այն դիտարկմանը, թե Արտաշատը Ձեր ազդեցության գոտում է, խոսնակը հեգնախառն պատասխանեց` «Ինչո՞ւ միայն Արտաշատը» ու շարունակեց. «Լրագրողներին կոչ եմ անում լինել կոռեկտ ու ճիշտ տեղեկատվություն տալ հասարակությանը: Բայց ես որոշ ըմբռնումով եմ մոտենում, քանի որ որոշ լրատվամիջոցներ ասում են, որ Ձեր մասին ավելի շատ հետաքրքրություն կա, ես դրա համար շատ ուրախ եմ, բայց գրվածի մեծ մասն իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերվում է իմ ազդեցությանը, այո, բոլորին հայտնի է` ես վարչական լծակ չունեմ: Դա իմ աշխատած տարիների վերաբերմունքն է: Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում` «Արտաշատում ոչ Հովիկից եմ վախենում, ոչ Ջոնիկից», բայց մենք իրեն ե՞րբ ենք վախեցրել, որ ինքը վախենա կամ չվախենա: Չպետք է կապել անձերի հետ, մարդկանց վիրավորել: Իրականության հետ պիտի հաշվի նստել»: Իր որդու մասին շրջանառվող լուրերի առնչությամբ էլ ասաց. «Քաղաքապետի աթոռի վրա որևէ մեկը որևէ աչք չունի»:
ԱԺ խոսնակը նպատակահարմար համարեց խոսել նաև իր դեմ պատվեր տվողների ու կատարողների մասին, սկզբից ևեթ բացառելով, որ ինքը երբևէ մեկի դեմ պատվեր է «իջեցրել»` պաևվիրատուներին հորդորելով այդ գումարները տրամադրել «իրենց ընտանիքների բարեկեցության ու բարոյականության ապահովմանը»:
Աբրահամյանը նաև հաստատեց տեղեկությունները, որ օրերս հանդիպել է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ, սակայն հավաստաիցրեց, որ քաղաքական հարցեր չեն քննարկել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ